ՄԹ արտգորնախարարության կայքը գործում է Ձեր անձնական օգտագործման և դիտարկման համար: Այս կայք մուտք գործելը և դրանից օգտվելը ենթադրում են գործող պայմաններին կայքի օգտագործման առաջին իսկ օրվանից հետևելու համաձայնություն:
Այս փաստաթղթում օգտագործվող «մենք» , «մեզ» և «մեր» բառերը վերաբերում են ՄԹ արտգործնախարարությանը, իսկ «Դուք», «Ձեզ» և «Ձեր» բառերը` այս կայքից օգտվողներին:
Մտավոր սեփականություն
ՄԹ արտգործնախարարությունը ներկայացնող անվանումները, պատկերները և պատկերանիշները ՄԹ արտգործնախարարության սեփականությունն են: Մեր և/կամ այս կայքի միջոցով երրորդ անձանց պատկերանիշների պատճենումն առանց հեղինակային իրավունքի տնօրինողից նախապես թույլտվություն ստանալու` արգելվում է:
Մեր պատկերներն օգտագործելու թույլտվության խնդրանքները պետք է ներկայացվեն մեր
հետադարձ կապի ձևի միջոցով: Խնդրում ենք նշել, թե ինչպես և ինչու եք ցանկանում օգտագործել մեր պատկերանիշները: Խնդրում ենք կցել Ձեզ հետ կապ հաստատելու համար անհրաժեշտ տվյալները:
Հեղինակային իրավունք
Այս կայքում զետեղված նյութերը պաշտպանված են ՄԹ պետական հեղինակային իրավունքով, բացառությամբ նշված համապատասխան դեպքերի: ՄԹ պետական հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը կարող են ցանկացած ձևաչափով և միջոցով անվճար բազմացվել, եթե դա արվում է ճշգրտությամբ և չի օգտագործվում թյուրիմացության մեջ գցող համատեքստում, բացառությամբ դիզայնի, գրաֆիկայի, պատերանիշների, ՄԹ արտգործնախարարության տարբերանշանի, քարտեզների և ճանապարհորդներին տրվող խորհուրդների: ՄԹ պետական հեղինակային իրավունքով պաշտպանված` այս կայքում տեղադրված նյութերը վերահրատարակելիս կամ բազմացնելիս, նյութերի աղբյուրը և հեղինակային իրավունքի կարգավիճակը պետք է անպայման նշվեն:
Պետական հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերը բազմացնելու թույլտվությունը չի տարածվում երրորդ անձանց հեղինակային իրավունքով պաշտպանված` այս կայքում տեղադրված նյութերի վրա: Այս նյութերի կրկնօրինակման թույլտվությունը հարկավոր է ձեռք բերել հեղինակային իրավունքի համապատասխան սեփականատերերից:
ՄԹ պետական հեղինակային իրավունքի քաղաքականության և լիցենզավորման մասին լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ Նորին Մեծության հրատարակչական ծառայության (HMSO) ՄԹ պետական հեղինակային իրավունքի քաղաքականության բովանդակությանը:
Կայքում տեղեդրված` ճանապարհորդների համար նախատեսված խորհուրդների ծանուցումները ենթակա են փոփոխման ցանկացած պահի կամ նախօրոք զգուշացման սեղմ ժամկետների պահպանմամբ` կախված տվյալ երկրում տիրող իրավիճակից: Հաշվի առնելով տեղեկատվության հոսքի հարափոփոխ ընթացքը և հանրությանը ոչ ճշգրիտ կամ հին տեղեկատվություն տրամադրելու վտանգը` այլ կայքերում այս նյութի տեղադրումը կամ որևէ այլ միջոցով այս տեղեկատվության տարածումը հանրության շրջանում` արգելվում է: «Խորհուրդներ ճանապարհորդներին» ծանուցագրերը վերահրատարակող անձինք ենթակա են դատական կարգով հետապնդման: Բայցևայնպես, ՄԹ արտգործնախարարությունը չի առարկում, որ կայքից օգտվողները հղում կատարեն մեր կայքի «Խորհուրդներ ճանապարհորդներին» էջին կամ ծանուցագրերն արտագրեն անձնական օգտագործման համար:
Գերհղումներ (hyperlinking) ՄԹ արտգործնախարարությանը
Այս կայքի էջերին ուղղակի հղում կատարելու համար թույլտվություն ստանալու կարիք չկա: Բայցևայնպես, մենք չենք թույլատրում մեր էջերի վերատեղադրումը Ձեր կայքի ձևանմուշներում: ՄԹ արտգործնախարարության էջերը պետք է բացվեն լրիվ էկրանով:
Գերհղումներ (hyperlinking) ՄԹ արտգործնախարարության կողմից
Մենք պատասխանատու չենք մեր կայքից հղված այլ կայքերի բովանդակության կամ դրանց վստահելիության համար. դրանց թվարկումը մեր կայքում գաղափարական համաձայնություն կամ որևէ այլ բնույթի հաստատում չի ենթադրում: Մենք չենք կարող երաշխարվորել, որ այս հղումներն անխափան և մշտապես կաշխատեն և մենք չենք կարող վերահսկել հղված էջերի մատչելիությունը:
Պաշտպանվածություն վիրուսներից
Մենք անում ենք ամենայն հնարավորը կայքի աշխատանքի բոլոր փուլերում նյութերը ստուգելու և փորձարկելու ուղղությամբ: Խորհուրդ է տրվում համացանցից արտագրված բոլոր նյութերն անցկացնել հակավիրուսային ծրագրով: Մենք չենք կարող պատասխանատվություն ստանձնել այս կայքից վերցված նյութերի օգտագործման ընթացքում Ձեր տվյալների կամ համակարգչի աշխատանքի ապահովման համակարգի կորստի, խաթարման կամ վնասի համար:
Պատասխանատվությունից հրաժարում
ՄԹ արտգործնախարարության կայքը և ՄԹ կառավարության տրամադրած տեղեկատվությանը, ապրանքային փաթեթներին կամ ծառայություններին (կամ երրորդ անձանց տրամադրած տեղեկատվությանը, ապրանքային փաթեթներին կամ ծառայություններին) վերաբերող նյութերը տրվում են «այնպես, ինչպես որ դրանք կան»` առանց դրանց ներկայացուցչական կամ հաստատական կշիռ վերագրելու և առանձ որևէ ամրագրված կամ ենթադրվող երաշխիքների, այդ թվում ընդգրկելով, սակայն չսահմանափակվելով գոհացուցիչ որակի, որոշակի նպատակի համար համապատասխանության, իրավունքների չսահմանափակման, համատեղելիության/համապատասխանության, անվտանգության և ճշգրտության ենթադրվող երաշխիքներով:
Մենք չենք երաշխավորում, որ այս կայքի գործառնական հնարավորությունների աշխատանքը կլինի անխափան և առանց ընդհատումների, որ թերացումները կուղղվեն և որ կայքը կամ կայքը սպասարկող կայքամատույցը զերծ կլինի վիրուսներից կամ կապահովի նյութերի լիարժեք գործառնությունը, ճշգրտությունը և վստահելիությունը: Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ վնասի կամ ՄԹ արտգործնախարարության կայքից օգտվելու արդյունքում ստացված կամ կորսված տվյալների կամ օգուտների համար անուղղակի կամ ուղղակի կորստի կամ վնասի համար:
Ընդհանուր պայմաններ
Կայից օգտվելու այս պայմանները գործում են և մեկնաբանվում են համաձայն Անգլիայի և Ուելսի օրենսդրության: Սույն պայմանների շուրջ ծագած վեճերը բացառապես ենթակա են Անգլիայի և Ուելսի իրավասությանը: Խնդրում ենք մեզ ուղղված բոլոր հարցերը ներկայացնել
հետադարձ կապի ձևի միջոցով: